Lyrics

Աչքերիս առաջ մեր հանդիպումն է առաջին Ինչ իմանայի, որ կսիրեմ այսքան ուժգին, Երազներիս մեջ դեռ երջանիկ ենք միասին Ոնց կարողացար սերս թողնել իր կես ճամփին: Քեզ կարոտում եմ, Զգում եմ' շունչը քո իմ կողքին Ձայնը քո' երգն էր իմ: Քիչ էր սերս, միթե այդքան քիչ էր քեզ Հեռացել ես, մոռացել ես, իմը չես, Թե որ սիրտն իմ ձեռքերիդ մեջ քիչ էր քեզ Ինչ է կյանքը, ինչ է սերը չգիտես: Միթե սիրտն իմ ձեռքերիդ մեջ իմ անգին Արժանի չէր, պետք չէր քո սրտին: Այն օրից հետո, երբ ասացիր Կյանքը մեզ տարավ երկու տարբեր ճանապարհով Ես սովորեցի անցնել ուղին իմ կարոտով Դու էլ հեռացար, գուցե մի պահ ինձ նայելով: Քեզ կարոտում եմ, Զգում եմ' շունչը քո իմ կողքին Ձայնը քո' երգն էր իմ: Քիչ էր սերս, միթե այդքան քիչ էր քեզ Հեռացել ես, մոռացել ես, իմը չես, Թե որ սիրտն իմ ձեռքերիդ մեջ քիչ էր քեզ Ինչ է կյանքը, ինչ է սերը չգիտես: Քիչ էր սերս, միթե այդքան քիչ էր քեզ Հեռացել ես, մոռացել ես, իմը չես, Թե, որ սիրտն իմ ձեռքերիդ մեջ քիչ էր քեզ Ինչ է կյանքը, ինչ է սերը չգիտես: Չգիտես, որ դեռ իմ սրտում ապրում ես Չգիտես, որ թեկուզ աշխարհ անցնես Չի կարող ոչ-ոք սիրել քեզ ինձ պես Մեկ է չգիտես, սիրել չգիտես: Քիչ էր, միթե այդքան քիչ էր քեզ Հեռացել ես, մոռացել ես, իմը չես, Թե, որ սիրտն իմ ձեռքերիդ մեջ քիչ էր քեզ Ինչ է կյանքը, ինչ է սերը չգիտես: Միթե սիրտն իմ ձեռքերիդ մեջ իմ անգին, Արժանի չէր, պետք չէր քո սրտին:
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out