Lyrics

Հայկյան նետի թռիչքն է ինձ թև տալիս Ավարայրից Վարդանն է ինձ ձայն տալիս Քաջ ֆիդայիք երգի կարոտը սրտում Հաղթանակի լույս փարոսն են ինձ տալիս Կույր փամփուշտն է ականջիս տակ շառաչում Նախնյաց փառքով կռվի դաշտ եմ ես իջնում ԵՎ մայրական սուրբ աղոթքի օգնությամբ Մեր Արցախում ոսոխի դեմ մարտնչում Սրտիս ամեն զարկը քոնն է հայրենիք Պատիվն իմն է, փառքը քոնն է հայրենիք Կյանքիդ համար հեղած արյան կաթիլներն Ու իմ ջահել կյանքը քոնն են հայրենիք Հայրենիք Հայրենիք Հաղթանակած տուն կդառնամ ես շուտով Մի հայուհի ինձ է սպասում կարոտով Որ պարգևի հայրենիքին նոր զինվոր Չէ որ կողքն է Մեր թշնամին դարավոր Սրտիս ամեն զարկը քոնն է հայրենիք Պատիվն իմն է, փառքը քոնն է հայրենիք Կյանքիդ համար հեղած արյան կաթիլներն Ու իմ ջահել կյանքը քոնն են հայրենիք Կյանքիդ համար հեղած արյան կաթիլներն Ու իմ ջահել կյանքը քոնն են հայրենիք Հայրենիք Հայրենիք
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out