Lyrics

Վեր կաց եղբայր իմ, երգս կիսեմ քեզ հետ Վեր կաց եղբայր իմ, ցավը կիսենք մեկտեղ Սառած մարմնիդ ես հուր կտամ Իսկ երգերիդ թևեր կտամ Ու քեզ, տանեմ մեր սարերով Ու քեզ, տանեմ մեր լեռներով Ցույց տամ երկինքը մեր Մասիսը ալեհեր ու տունը Հայրենի մեր տունը Վեր կաց եղբայր իմ, նոր օրն է արթնացել Վեր կաց եղբայր իմ, նոր կյանքն է շունչ առել Կապույտ երկնի անմար արքան Անտառների կանաչ հսկան Իսկ ես, տանեմ քեզ սարերով Իսկ ես, տանեմ քեզ լեռներով Ցույց տամ երկինքը մեր Մասիսը ալերհեր ու տունը Հայրենի մեր տունը (Բարձրացրո'ւ գլուխդ, զինվոր) (Բա'ց արա հոգնած կոպերդ) (Քո սխրանքն անմահ է) (Քո անունը մեր սրտերում) Վեր կաց եղբայր իմ, զանգերը չեն լռել Վեր կաց եղբայր իմ, մեր երգը չենք գրել Կիսատ երգիդ նոր տող թելեմ Կիսատ զարկիդ նոր զարկ ձուլեմ Ու քեզ, տանեմ մեր սարերով Ու քեզ, տանեմ մեր լեռներով Ցույց տամ երկինքը մեր Մասիսը ալեհեր ու տունը Հայրենի մեր տունը Ու քեզ, տանեմ մեր սարերով Ու քեզ, տանեմ մեր լեռներով Ցույց տամ երկինքը մեր Մասիսը ալեհեր ու տունը (տունը) Հայրենի մեր տունը...
Writer(s): Armen Movsisyan Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out