Lyrics

Ես միայնակ ջրահարսի պես Կորցրել եմ ափը քո, ու սիրտս Քո կարոտի ծովում լողում է, Քո կարոտից անվերջ դողում եմ: Հիշում եմ' ոնց էիր շոյում դու Սիրուց վառվող կարմիր այտերս: Վառիր խարույկը, մի նշան տուր, Որ իմանամ, թե դու որտեղ ես: Կրկներգ Ախ քեզ կորցրել եմ, չեմ գտնում քո ափը, Չես պատկերացնի իմ ահը ու սարսափը: Մեծ անխելքություն էր հեռանալ մեկից, ով Ինձ պատրաստ էր տալ սիրո երազանքի ծով: Քեզ լքեցի, որ դու փնտրես ինձ, Ես պարզապես փորձում էի քեզ: Քեզ լքեցի, որ կարոտես ինձ, Բայց ես եմ կարոտում հիմա քեզ:
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out