Lyrics

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում Մեր հին սազի ողբանվագ լացակումած լարն եմ սիրում Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում Սիրում եմ մեր երկինքը մուգ ջրերը ջինջ լիճը լուսե Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում Ուր էլ լինեմ չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա Նարեկացու Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա Աշխարհ անցիր Արարատի նման ճերմակ գագաթ չկա Ինչպես անհաս փառքի ճամփա ես իմ Մասիս սարն եմ սիրում
Writer(s): Marine Manasian, Yegishe Charents Lyrics powered by www.musixmatch.com
Get up to 2 months free of Apple Music
instagramSharePathic_arrow_out