Lyrics

Երևանի գիշերներում Լուսնի ափսեն է գլորվում Ու հեռավոր արվարձանում Արծաթե հետքն է իր թողնում: Երբ միայնակ եմ ես լինում, Քայլերն այստեղ են ինձ բերում, Ու անցյալիս լքված այգում Ես հուշերիս եմ հանդիպում: Իմ հուշերի անհատակ ջրհորում Քո խենթացնող կիսադեմն է լողում, Ես խեղդվեցի էս կեղտոտ քաղաքում, Ու չկա ազատում: Իմ հուշերի անհատակ ջրհորում Դու իմ անունն ես տալիս ու կանչում, Ես խեղդվեցի էս կեղտոտ քաղաքում, Ու չկա փրկություն: Իմ քնքո՜ւշ սևահեր, Դու ինձ ո՞ւմ ես թողել, Դու ինձ ո՞ւմ ես թողել, Ինձ թողել-հեռացել: -Ասա" դու ո՞վ ես, որտեղի՞ց, Ի՞նչ ես այդպես լուռ հառաչում: -Ես հեռացել եմ ինձանից Եվ ինձ արդեն չեմ ճանաչում: -Իսկ ի՞նչ ես կորցրել այստեղ, Ի՞նչ ես փնտրում այս կողմերում: -Ես իմ անցյալն եմ կորցրել Երևանի գիշերներում: Քո հանգուցյալ տատիկի սենյակում, Ուր մահճակալն էր անվերջ ճռճռում, Գինու կիսատ շշերի արանքում Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում: Քո բոլշևիկ տատիկի սենյակում, Ուր մահճակալն էր անվերջ կոտրվում, Գինու կիսատ շշերի արանքում Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում: Իմ քնքո՜ւշ սևահեր, Դու ինձ ո՞ւմ ես թողել, Դու ինձ ո՞ւմ ես թողել, Ինձ թողել-հեռացել: Ես լուսնոտի պես արթնացել Ու տանիքներն եմ բարձրանում, Ես իմ երազն եմ կորցրել Երևանի գիշերներում: Երևանի գիշերներում Լուսնի ափսեն է գլորվում, Ու իմ կարմիր երգի վրա Արծաթե հետքն է իր թողնում: Ձայնապնակն ու այն հին մեղեդին Մենք կորցրինք առհավետ, ի'մ անգին, Մի օր փակվեց սենյակի դուռը հին, Երբ կոտրվեց տատիկիդ հայելին: Իմ քնքո՜ւշ սևահեր, Դու ինձ ո՞ւմ ես թողել, Դու ինձ ո՞ւմ ես թողել, Ինձ թողել... Երևանի գիշերներում Լուսնի ափսեն է գլորվում...
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out