Lyrics

Մի լուսե աղջիկ լուսե մի մեռել Օրերի միգում երևում է ինձ Թարթում են միգում կրակները դեռ Ու կարոտը հին խեղդում է նորից Անցնում է որպես անմարմին տեսիլ Ու նորից միգում երևում է նա Ու նորից չկա ու նորից գիշեր Փողոցի վրա ու հոգուս վրա Ու լուռ է հոգիս ու մենակ եմ ես Երազուն տխուր հավատում եմ դեռ Ու անցնում է նա անմարմին անտես Մի լուսե աղջիկ մի լուսե մեռել Կրակներ ջահեր անցնում են նրանք Կանչում են նրանք ակնարկում են ինձ Կանգնում են թարթող կրակների տակ Ներկած աչքերով կանչում են նորից Ու լուռ է հոգիս ու մենակ եմ ես Երազուն տխուր հավատում եմ դեռ Ու անցնում է նա անմարմին անտես Մի լուսե աղջիկ մի լուսե մեռել Ու լուռ է հոգիս ու մենակ եմ ես Երազուն տխուր հավատում եմ դեռ Ու անցնում է նա անմարմին անտես Մի լուսե աղջիկ մի լուսե մեռել
Writer(s): Marine Manasian, Yegishe Charents Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out