Lyrics

Մի գուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում... մոլորված քայլում եմ ուղղանկյուն այս աշխարհում և հաշվում դատարկ բիբերը կուրացած ու պաղ երազների... մայթերից պոկում խոսքերը ոտքի տակ ճզմված ժամանակի: Եվ նորից խաբված ամբոխը հովիվներ է նոր վիժում, և նորից կապույտ թռչունը բանտարկվեց իր վանդակում, և նորից սեղմված բռունցքները ինչ-որ բան են պահանջում... խելացնոր ազատությունը և կախված անկախությունը հեղափոխության գորշ երախում: Մի գուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում, անկարող ոռնում եմ լույսազուրկ իմ սենյակում, կարկատում եմ շաբաթները թելերով մաշված իմ նյարդերի և մուրում եմ լուսաբացը տաք հացից էլ ավելի: Եվ չորս կողմը բողոքում են, ինչ-որ բան են անիծում, գիտեն, ով է մեղավորը, Հասկանում են և դատում... Երբ ամեն բուսած չիբանը կյանքն է մեր ճակատագրում զավակիդ պաղած աչքերը և կաթին կարոտ շուրթերը բզկտում են խիղճդ և այրում: Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում... ո՞վ է խենթ այս բեմադրիչը, մի՞թե մեկն է մեղավոր չեն զնգում կախված դույլերը, ի՞նչ ժամկո՞չն է մեղավոր: Չես ցանում գարնան սերմերը, ի՞նչ պիտի քաղես աշնան, երբ չկա վարող գութանը, մի պատճառ հանի եզանը- նրան էլ մորթի – հանգստանաս: Ինձ ասում են' խենթ ես, չէ աշխարհն է ցնորվում...
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out