Music Video

"Epitaph" - Arthur Meschian - Nov. '06 Concert
Watch {trackName} music video by {artistName}

Featured In

Credits

COMPOSITION & LYRICS
Arthur Meschian
Arthur Meschian
Songwriter

Lyrics

Երբ սիրավառ և հիացիկ կնայես դուն, գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն, հիշի'ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել, և աչքերիս լույսը պայծառ հող է հիմա: Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ, երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ, հիշի'ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա, և շրթերիս վայելքն անհուն հող է հիմա: Երբ կգրկես թևերիդ մեջ դու հեշտագին, լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին, հիշի'ր, որ նախ այդ արբեցման ես տիրացա, և ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա: Երբ որ շահես բազում գանձեր ու հաղթանակ, և ճակատիդ դնեն ոսկե փառապսակ, հիշի'ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել, և ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա: Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ, երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ, հիշի'ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա, և շրթերիս վայելքն անհուն հող է հիմա... և աչքերիս լույսը պայծառ հող է հիմա. և ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա... Հող է հիմա...
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out