Lyrics

Աղբյուրից մաքուր ջուրը խմելիս' ես կհագենամ, Եվ հետո, մի պահ կառչած ներկային, ես կզարմանամ, Թե ինչպես եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց: Ասում են' ամեն երազանք ու հույս նորից պղտորվեց: Զարմանում եմ ես մեր առջև փակվող հազար դռներից, Զարմանում եմ ես մեզ բաժան անող հազար շերտերից, Զարմանում եմ ես և նորից-նորից ես չեմ հասկանում: Եվ գլուխս կախ ամբողջ իմ կյանքում ազգս եմ փնտրում: Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից, Զարմանում եմ ես նորից համբերող իմ ժողովուրդից, Զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց, Խորանը երկրիս ներսից էր քանդվում և արդեն վաղուց: Ժանտախտի օրոք քեֆ է ընթանում մի համատարած, Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած, Կսպանվի սարում այրվող փամփուշտով չքնաղ պատանի, Դատապարտելով աճյունը սառած մի ճոխ թաղումի: Զարմանում եմ ես, որ նորից-նորից, գլուխը կորցրած, Ընթանում ենք մենք անցած ուղիով արդեն բթացած: Զարմանում եմ ես, որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում: Անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում: Զարմանում եմ ես դատարկ ու պարապ ինչ-որ հույսերից, Զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից, Խուլ ու հնազանդ չարին հանձնված այս մեծ աշխարհից Եվ մարդկանց անդունդը տանող ճանապարհներից:
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out