Lyrics

Իմ տարիները չոր հենակ, Փողոցներում դատարկ հնչյուն: Ինչպե՞ս հասնեմ քեզ, մոտենամ, Իմ տաք երակ, իմ մանկություն, Երբ տարիներն են ինձ ջնջում: Մտերիմներ' թե հին, թե նոր: Մաքուր էր սերն իմ առաջին: Չեղած մի կիրք, մի նոր կարոտ, Որ մոտեցավ իր շուրթերով Այդ չպղծված միակ խաչին: Ճաշակեցի և քեն, և ոխ, Ու կուրացած իր փայլերից Քրքջացող մարդկանց ամբոխ ՈՒ կորուստներ' թե հին, թե նոր, ՈՒ մուրածո մի հայրենիք: Ահա կանգնել է իմ դիմաց, Դա ես տեսել եմ, թե լսել, Օ սոսկահար մահվան դիմակ, Օ մոտեցող աղաղակներ, Եվ հին ստի նոր երանգներ: Ճերմակ երազ, ճերմակ աչքեր' Ճերմակ երկրի աստղին հառած, Ճերմակ ցամաք, ճերմակ մի նավ, Անիրական կյանքի ծարավ ՈՒ ժամանակը կանգ առած: Աչքերիս դեմ ճերմակ մի սար ՈՒ մեր ճամփան' ճերմակ տեսիլք, ՈՒ մեր հայացքը համընթաց, ՈՒ անհաղորդ սրտերը սառ Քարի նման թափվում են ցած: Մեղեդիներ լեզուն կտրած ՈՒ տեսիլքնել մեռած ու ողջ, Այդ խավարի մեջ ինձ գտավ, Այդ գիշերից ինձ դուրս հանեց Խզված կոկորդն իմ ընկերոջ: Նա շոշափեց կույրի նման Իր երգը լուռ ու կյանքը կարճ, Նա լոկ մի բառ ինձ շշնջաց, Այսպես կիսատ ու սիրտը կախ, Ես շրջվեցի... բայց նա չկար:
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out