Lyrics

Ահա եվ վերջ... Վերջ հարաժամ և հարատև: Իբրև վերջին, փակվող մի էջ, Եվ վերադարձ չկա արդեն: Օ հարազատ, խզված ձայներ, Դու իմ վերջին, վերջին աղոթք, Բանտված հոգու արվարձաններ, Շխթայակիր ու մենավոր: Ահա եվ վերջ... Սրտում անզոր մի աղաղակ, Օ անավարտ, վերջին իմ երգ, Դու իմ վերջին մայրաքաղաք: Հիմա մենք ու՞մ ենք հավատում, ՈՒ՞ր է հոգու եկեղեցին, Մենք հախտեցինք պատերազմում Սակայն պարզվում է – պարտվեցի՞նք: Ահա եվ վերջ... Ինձ ասում է մի ձայն խորքից, Լոկ դիմակն է հիմա խոսում Որ խամաճիկն է ամբոխի: Երգն այն նետն է ազատության ՈՒ նիզակը առասպելի Բել ոսոխին Հայկը հախթեց... Կամ հակառակը, – երևի... Եվ էջերն է փակում առասպելը հոգնած, Քարացած մի արձան, պատմություն մոռացված, Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին, Վերացվող ձեր տեսակը հանձնվում է Բելի՞ն... Ահա եվ վերջ... Հայկը պարտվեց ոսոխ Բելին... Ահա եվ վերջ... Ես պարտվեցի ահեղ մարտում: Խփվել է երգն իմ անավարտ, Սակայն ինչու՞ չի ավարտվում: Օ հարազատ, խզված ձայներ, Դու իմ վերջին, վերջին աղոթք, Բանտված հոքու արվարձաններ, Շխթայակիր ու մենավոր: Ահա եվ վերջ... Սրտում անզոր մի աղաղակ, Օ անավարտ, վերջին իմ երգ, Դու իմ վերջին մայրաքաղաք: Հիմա մենք ու՞մ ենք հավատում, ՈՒ՞ր է հոգու եկեղեցին, Մենք հախտեցինք պատերազմում Սակայն պարզվում է – պարտվեցի՞նք: Եվ էջերն է փակում առասպելը հոգնած, Քարացած մի արձան, պատմություն մոռացված, Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին, Վերացվող ձեր տեսակը պարտվում է Բելի՞ն... Ահա եվ վերջ... Հայկը պարտվեց ոսոխ Բելին...
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out