Lyrics

Ուր են տանում քայլերն անխելք Եվ չեն ենթարկվում անզոր ուղեղին Կամ խորը թաղում ճահճի հատակում, Կամ վեր բարձրացնում արևի լույսին: Կամ ստիպում մեկ-մեկ անհույս մեռյալիս Խելագար ձայնով երկինքը պատռել, Կամ խելապատառ արևին ձգտել: Քայլեր... Գալիս են նրանք պատմության խորքից, Մերթ տրորելով մեր բախտը դաժան, Մեր հոգին տխուր, մեր սիրտը վհատ, Մեր երազն ու մեր հույսը ապաքում: Տանում են նրանք իրենց ետևից' Եվ զորավորին, և խեղճ տկարին, Որ վերջում կյանքի, անդունդը նետեն' Քայլերը նաև հզոր քանքարին: Ահագնանալով' դղրդում նրանք, Խլացնում են ձայնը մեր սրտի, Դոփելով գալիս, դոփելով գնում, Անցնում են դեպի սահմանն անհայտի: Ո՞ւր են տանում քայլերն անխելք, Եվ չեն ենթարկվում անզոր ուղեղին, Կամ խորը թաղում ճահճի հատակում, Կամ վեր բարձրացնում արևի լույսին...
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out