Lyrics

ԱՍՈՒՄ ԵՆ Խոսք' Մուշեղ Իշխան Երաժշտություն' Արթուր Մեսչյան Ասում են կարճ է կյանքը, շուտ կը մարի սրտի զարկը, բայց արևի տակ ծիրանի, երիտասարդ ու ծերունի, ահա կանգնած շարան շարան, կը ձանձրանան։ բայց արևի տակ ծիրանի, երիտասարդ ու ծերունի, ահա կանգնած շարան շարան, կը ձանձրանան։ Ասում են քաղցր է կյանքը, և անսահման երկրի փառքը, բայց գրկի մեջ բուրաստանի, ծաղիկների դեմ գեղանի, մարդիկ ահա շարան շարան, կը ձանձրանան։ բայց գրկի մեջ բուրաստանի, կամ աստղերի խորհրդալի, մարդիկ ահա շարան շարան, կը ձանձրանան։ Եղանակ Ասում են խորն է կյանքը, լույս է համայն երկրի հանքը, բայց կանչի դեմ ծիածանի, կամ աստղերի խորհրդալի, մարդիկ ահա շարան շարան, կը ձանձրանան։ բայց կանչի դեմ ծիածանի, կամ աստղերի խորհրդալի, մարդիկ ահա շարան շարան, կը ձանձրանան։ Ասում են նոր է կեանքը, միշտ կը հնչի սիրոյ զանգը, բայց աներազ առանց տաղի, սեղանի շուրջ հաց ու աղի, մարդիկ ահա շարան շարան, կը ձանձրանան։ բայց աներազ առանց տաղի, սեղանի շուրջ հաց ու աղի, մարդիկ ահա շարան շարան, կը ձանձրանան։ Եղանակ
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out