Lyrics

Դուք որ մեռաք հինգ դար առաջ, դուք որ այսօր կմահանաք, նույն ծառի ծիլն էիք կանաչ, և դարձաք նույն հողին ճարակ: Հինգ դար առաջ հինգ դար յետոյ, նույն անցորդ եք անվերադարձ կիջնի անհույս մութ երեկո, ձեր աչքերի վրա սառած: Ծառի համար և այս հողի, նույնն էր երեկ նույնը այսօր, նույն ծաղկումն է գարնանային, և աշնան նույն տերևը չոր: Նույնն է հիմա դար ու վարկյան, երբ որ չկայ երթ ու գալիք, համայնական նույնն է ճամբան, երբ որ չկա կյանքի ալիք: Դուք որ մեռաք հինգ դար առաջ, դուք որ այսօր կմահանաք, նույն ծառի ծիլն էիք կանաչ, և դարձաք նույն հողին ճարակ: Դուք որ հաճախ արտասվեցիք, և դուք որ շատ զվարճացաք, դուք որ տվիք փուշ ու ծաղիկ, նույն խավարին դարձաք բանակ: Ծառի համար և այս հողի, նույնն էր երեկ նույնը այսօր, նույն ծաղկումն է գարնանային, և աշնան նույն տերևը չոր: Նույնն է հիմա դար ու վարկյան, երբ որ չկայ երթ ու գալիք, համայնական նույնն է ճամբան, երբ որ չկա կյանքի ալիք:
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out