Music Video

Ancient Land
Watch {trackName} music video by {artistName}

Lyrics

Երկիր հնամյա, երկիր հայրենի, ոչ մի աստղ պայծառ և ոչ մի լուսին քո հավերժական հմայքը չունեն, լեռներից այն կողմ, ամպերից անդին: Որքան էլ քեզնից ես սուրամ հեռու, որքան էլ օտար հողերում լինեմ, անհունության մեջ, միջոցին թափուր, ես քեզ կորոնեմ, հայրենի իմ տուն: Դու առաջին սեր և վերջին կարոտ, հուշերի նվագ, ուրախ ու ցավոտ, շրթերիս վրա կմնաս միշտ դու, մայրական համբույր, իմ կարոտ տխուր: Երկիր հնամյա, երկիր պապենի, քո ոգուց շաղված լեզու մայրենի, քո հոգուց բուսած տենչանք ու կարոտ, ի՞նչ եմ առանց քեզ' միայն անտունի: Ամպամած ձմեռ, թե պայծառ գարուն, արցունքի հովիտ կամ դրախտավայր, ես քեզ կտենչամ, ես քեզ կկանչեմ, ես քեզնով կապրեմ, հայրենի իմ տուն:
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out