Lyrics

Խուլ հառաչանքի ցավի մորմոքից, միշտ նույն գիշերով սահմանված չես դու, բախտի խաղն է սա, մի դաժան վարկյան, անցիր բաց ճակատ, հայացքդ հեռու: Առեղծվածային այս կյանքի բեմին, այսօր անզիջող, խուլ լռության մեջ, վաղը դու սակայն կհասնես լույսի, եթե չկորչես տափաստաններում, ու դառնաս անտեր: Մեռած հույսերի, մարած հավատքի դու պահակը չես սառ գերեզմանի: սա լոկ փորձության քունն է, որ կանցնի միայն թե բեմի լույսը չմարի: Չորս կողմ ալեկոծ սպառնալիք վայրի մինչ կսողոսկի քո քայլերի տակ դու գիտես ժպտալ, նյարդերդ կապի, որ չթուլանաս նախիրի առաջ: Սա է քո ճամփան, բեռն համբերության կիսամեռ չորցած արմատից չես դու: թող քեզ հարվածեն ու մի պահ ցնծան, դու զարկդ պահիր գալիք մարտերին, ու նայիր հեռունԵվ մեկ-մեկ էլ զգույշ լսիր քո կրծքի խռովքի մեղմիկ զանգերը թաքուն, որ քեզ կկանչեն քո մեծ երազի ժայթքող նյարդերի հարվածին հոսուն: Երբ ազատության դռանը կապված, շանը կարձակեն պահակները քո, և գոնե մեկ օր, գոնե մեկ վարկյան, դարձիր մարդկության մասնիկը անհոգ: Դու դեռ կքայլես լուռ ու մունջ օտար, և որսից փրկված մի գազանի պես, գորշ հայացքների պատնեշի միջով, ոտքի տակ ոչինչ, երկնքում ցանցեր և աղոտ հույսեր: Եվ գոնե մեկ օր գոնե մեկ վարկյան, քո ուսից գցիր բեռն հիշողության, երկինք նայելիս լույսով ողողված, և էլ մի կանչիր Ո՞ՒՐ ԷԻՐ ԱՍՏՎԱԾ:
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out