Lyrics

Երկու տուն ունիմ, փակ արած, երկու սիրտ ունիմ, կանգ առած, երկու թև ունիմ, կապ արած, երկու տեր ունիմ' մի Աստված. Իմ հոգուս լարով խաղ արա, իմ սրտիս զարկով պար արա, իմ վանքիս զանգով կանչ արա, էն Սայաթ-Նովին հուշ արա... Դուդուկի շունչով հագենամ, իմ ոգուս ցավին դիմանամ, աշխարհքի ստով կուրանամ, նախանձի թույնից հեռանամ... Կարգեցին գուսան ծաղրանքով, երգերս' պատանդ վիրավոր, կոկորդիս ձայնը խլացավ, էս մարդոց խիղճը վերացավ... Իմ հոգուս լարով խաղ արա, իմ սրտիս զարկով պար արա, իմ վանքիս զանգով կանչ արա, էն Սայաթ-Նովին հուշ արա...
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out